Թայլանդում պրոթեզավորել են փղի ոտքը. տեսանյութ
Թայլանդում Մոշա անունով փղին վիրահատել են: Նրա ոտքը հերթական անգամ պրոթեզավորվել է: Փիղը 2006 թվականին պայթել էր ականի վրա: Այդ ժամանակվանից փղի ոտքի պրոթեզն արդեն չորս անգամ փոխել են, քանի որ կենդանին մեծանում է:
Կենդանու կյանքը մեծ դժվարությամբ էին փրկել: Փիղը վերականգնողական կուրս էր ստացել Թայլանդի ազգային պարկում, որտեղ 1993 թվականից գործում է հատուկ փղերի համար նախատեսված բուժկենտրոն:
Այս պրոթեզավորումն, ամենայն հավանականությամբ, կլինի վերջինը, քանի որ 9-ամյա փղի աճը գրեթե դադարել է: