211652_close_icon
views-count287195 դիտում article-date 14:18 04-03-2015

Կրակոցներ՝ Նուբարաշենի բանտի մոտ. կա 3 զոհ. սպանվածների մեջ է հանցագործ աշխարհում հայտնի Երրորդմասցի Լյովիկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ (ԼՐԱՑՎԱԾ)

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի՝ «Սովետաշենի բանտ»-ի մոտ, անհայտ անձը կամ անձինք կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է, 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: *** Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, ոստիկանապետի առաջին տեղեկալ գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի գլխավորությամբ, տեղում են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ոստիակության քրեական հետախուզության գլխավոր վարչության մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության խմբերը: Դեպքի վայրից ոչ հեռու հայտնաբերվել են ավտոմատ «Կալաշնիկով»-ներ, «Մակարով» տեսակի ատրճանակ և մեծ թվով կրակված պարկուճներ: Ըստ դեպքի վայրում հավաքվածների պատմածի՝ սպանվածը ու վիրավորները հանցագործ աշխարհի հայտնի հեղինակություններ են: Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության և նույն վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչները, ովքեր ոստիկանության փորձաքրեագիտական վարչության մեծ թվով փորձագետների հետ դեպքի վայրում զննություն են կատարում. ոստիկանությունը և քննչականը պարզում են մահացածի ինքնությունը : *** Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված վիրավորները մահացել են: *** Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Lexus մակնիշի 15 TA 777 համարանիշի ավտոմեքենան, որով Էրեբունի հիվանդանոց են տեղափոխվել 2 վիրավորները, ովքեր հիվանդանոցում մահացան: Lexus-ի վրա կան մեծ թվով կրակած հետքեր, ինչպես նաև արյուն: 17:00- Պարզվել է, որ մահացածներն են` 43-ամյա Լևոն Ղազարյանը, ով ավելի շատ հայտնի է որպես «3-րդ մասցի Լյովիկ», 35-ամյա Դրաստամատ Թադևոսյանը (Դերո մականունով), որոնք մահացել են Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ Երրորդ սպանվածը Մեսրոպ Նազարյանցն էր: Նա մահացել է տեղում՝ հրազենային մահացու վնասվածք ստանալով գլխի շրջանում: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածով: [b]ԴԵՊՔԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝ ՇԱԲԱԹ ՕՐԸ՝ ՄԱՐՏԻ 7-ԻՆ, ԺԱՄԸ 22.00-ԻՆ, «ՍՈՒՐ ԱՆԿՅՈՒՆ» ՀԱՂՈՐԴՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ:[/b] Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր