Bloomberg-ը կազմել է աշխարհի 15 ամենածանր տնտեսությունների ցանկը
Bloomberg գործակալությունը կազմել է աշխարհի 15 ամենածանր տնտեսությունների ցանկը: Այն հաշվարկվել է ինֆլյացիա գումարած գործազրկություն բանաձևով:
Առաջին տեղում Վենեսուելան է: Նրա գործակիցը մոտ 85 տոկոս է: Այնուհետև գալիս են Արգենտինան՝ մոտ 30 տոկոս, Հարավաֆրիկյան հանրապետույթյունը` 29 տոկոս, Ուկրաինան՝ 27 տոկոս, որտեղ, ի դեպ, պաշտոնական տվյալներով, ապրանքները թանկացել են ավելի քան 29 տոկոսով:
Իսկ ապրիլի մեկից Ուկրաինայում 4 անգամ թանկանալու է գազի ու հոսանքի գները: Հնգյակը եզրափակել է Հունաստանը` 23 տոկոսով: Իսկ Ռուսաստանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը` 20 տոկոսով: Ցուցակը եզրափակում է Ինդոնեզիան՝ 12 տոկոսով: