Կեսգիշերային ահազանգ և ոստիկանները հաշված րոպեների ընթացքում բռնեցին բնակարանագողին
Կեսգիշերն անց ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում ստացվեց, որ փորձում են մտնել Մանթաշյան փողոցի 1-ին նրբանցքի 6-րդ շենքի բնակարաններից մեկը: Արագ դեպքի վայր հասած ոստիկանության ծառայողները, դուռը բանալիով բացելու պահին, բռնեցին և բերման ենթարկեցին 1961 թ. ծնված Հարություն Գ.-ին:
Հարություն Գ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]