Ոչ ոք չգիտի, թե ինչպիսի սահմանադրական փոփոխություններ են նախապատրաստվում. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ մոտ երկու շաբաթից ՀՀ նախագահը ՀՀԿ գործադիր մարմնի նիստի հաստատմանը կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Թերթը տեղեկացրել է, որ այդ նախագիծը պատրաստող հանձնաժողովի անդամներն առանձին-առանձին աշխատում են տեքստի վրա:
Պարզվում է՝ հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրին առանձին հանձնարարականներ են տրվել, և յուրաքանչյուրն իր առջև դրված խնդրի լուծման վրա է աշխատում, սակայն տեղյակ չէ, թե մյուսներն ինչ են անում: Այս մոտեցման նպատակն այն է, որ մինչև նախագծի վերջնական տեքստի պատրաստ լինելը փաստացի ոչ ոք ամբողջական տեղեկություն չունենա, թե ինչպիսի սահմանադրական փոփոխություններ են նախապատրաստվում: Ենթադրվում է, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը և փոփոխությունների նախագիծը միաժամանակ կհաստատվեն և կհրապարակվեն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։