Ո՞վ և ե՞րբ է վերջ տալու «Fort Boyard» տաքսի ծառայության ղեկավարության «բեսպրեդելին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանում՝ Կորյունի փողոցում՝ բժշկական համալսարանի հարևանությամբ գտնվող մայթի մի զգալի հատված, «Fort Boyard» տաքսի ծառայության ղեկավարությունը վերածել է ավտոկայանատեղի:
Տևական ժամանակ է, ուտիլի վերածված և չշահագործվող՝ իրեն պատկանող մեքենաները, կայանել է այնպիսի տեղ, որտեղ մյուս տրանսպորտային միջոցները չեն կարողանում ազատ տեղաշարժվել: Ստացվում է, որ պատկան մարմինները չեն կարողանում «Fort Boyard»-ի ղեկավարությանը կարգի հրավիրել, որպեսզի արդեն հակահիգիենիկ տեսարանի վերածված նրանց ավտոմեքենաները հեռացնեն քաղաքի կենտրոնից;
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Երևանի քաղաքապետարանը, Երևանի Ճանապարհային ոստիկանությունը և Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուները օպերատիվորեն կարձագանքեն հրապարակմանը և «Fort Boyard» տաքսի ծառայության «ախորժակներին» վերջ կտան՝ մեքենաները կհեռացվեն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի