211652_close_icon
views-count821 դիտում article-date 16:34 03-03-2015

Բրյուսելում քննարկվելու են «Էբոլա» համաճարակի դեմ պայքարի միջոցները

Այսօր Աֆրիկայի երկրների՝ Լիբերիայի, Գվինեայի և Սիերա-Լեոնեյի նախագահները կհանդիպեն Եվրամիության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կքննարկվեն համաճարակի դեմ պայքարի միջոցները: Հայտնի է, որ վերը նշված երկրներում ամենաշատն է տարածված համաճարակը և այնտեղ մեծ թվով տուժածներ կան: Ըստ լրատվամիջոցների՝ վերջին տվյալներով մոտավորապես 9.500 մարդ է արդեն մահացել է «Էբոլա»-ի պատճառով: Նշենք, որ նախօրեին հայտնի է դարձել, որ Արժույթի միջազգային հիմնադրամը 187 միլիոն դոլար կհատկացնի Սիերա-Լեոնեյում «Էբոլա» համաճարակի դեմ պայքարելու համար:

Նմանատիպ նյութեր