211652_close_icon
views-count1088 դիտում article-date 10:33 03-03-2015

Մարտի 1-ին պաշտոնապես արձանագրվեց, որ քաղաքական դաշտից ասպարեզում մնացել է միայն իշխանությունը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ եթե որևէ մեկը 8 կամ 7 տարի առաջ ասեր, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է կեսժամանոց ելույթ ունենալ, որը որևէ միտք չի պարունակի և կլինի «եկել եմ՝ ասեմ, որ իմ վրա հույս չդնեք» մոտիվներով, թերևս դժվար թե գտնվեր մեկը, ով կհավատար: Մարտի 1-ի հանրահավաքում, սակայն, մենք դարձանք այդ իրողության ականատեսը: Փաստորեն, մի քաղաքական գործիչ, ում ելույթները նախկինում կանխորոշում էին առաջիկա առնվազն մեկ ամսվա քաղաքական օրակարգը, այլևս ասելիք չունի և չի համարձակվում Հայաստանի քաղաքական կյանքում տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսել: Հարց կարող է ծագել՝ իսկ կեսժամանոց ելույթն ինչի՞ մասին էր: Ցեղասպանության 100-րդ տարելիցը նշելու իր տեսլականից բացի` ուրիշ ոչնչի: Ուստի ամենևին էլ պատահական չէր, որ այս տարվա մարտի 1-ի հանրահավաքը մինչ այս տեղի ունեցած մարտիմեկյան հանրահավաքներից ամենասակավաթիվն էր: Այն փաստը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց միառժամանակով ակտիվ քաղաքական գործունեությունից հրաժարվելու մասին, նույնպես սպասելի էր: Փաստորեն, 2015 թվականի մարտի 1-ին պաշտոնապես արձանագրվեց, որ Հայաստանի` մինչ այդ եղած քաղաքական դաշտից ասպարեզում մնացել է միայն իշխանությունը, իսկ ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն այլևս անցյալ են: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր