Մանկավարժականում էր իտալացի դոկտորը
ՀՊՄՀ Պատմության և իրավագիտության ֆակուլտետում ձևավորված ավանդույթ է՝ հրավիրել օտարազգի գիտնականների, ովքեր նոր լույսի ներքո անդրադառնում են հայերին վերաբերող պատմական անցքերին:
Այսօր կայացած հերթական հանդիպման հյուրը Հռոմի Հին մերձավորարևելյան և միջերկրածովյան հետազոտությունների միջազգային ասոցացիայի դոկտոր (PHD) Ռոբերտո Դանն էր:
Վերջինիս գիտական հետազոտությունների շրջանակներն ընդգրկում են ուրարտական և աքեմենյան տերությունների հնագիտությունը, ինչպես նաև` Հին Մերձավոր Արևելքի ճարտարապետությունը: Ռոբերտո Դանը ծանոթացրեց Նախիջևանում տեղի ունեցած հնագիտական հետազոտությունների պատմությունը:
Հնագիտական վերջին տվյալների տրամադրած տեղեկությունների հիման վրա բանախոսը ներկայացրեց Նախիջևանում ուրարտական ներկայությանը վերաբերող իր տեսակետը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նույն տարածաշրջանում աքեմենյան ներկայությանն առնչվող այլ հարցեր ևս. տեղի ունեցավ քննարկում: