Մանկավարժականում էին ապագա կենսաքիմիկոսները. լուսանկարներ
Մանկավարժական համալսարանի Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի հյուրերն էին Համբարձում Գալստյանի անվան №83 ավագ դպրոցի կենասքիմիական հոսքի 11-րդ դասարանի աշակերտները:
Այցի շրջանակում աշակերտները կատարեցին գործնական աշխատանք՝ մագիստրոսների աջակցությամբ իրականացնելով էթիլ ացետատի և այլ քիմիական նյութերի ստացման փորձեր:
11-րդ դասարանի աշակերտուհի Վերգինե Թորոսյանը որոշել է բժիշկ դառնալ, սակայն Մանկավարժական համալսարան այցելելու առթիվ ուրախ է և տպավորված. ոչ միայն բուհին ծանոթացավ, այլև ընդամենը մեկ գործնական պարապմունքով իրականություն դարձան քիմիական փորձերի վերաբերյալ իր պատկերացումները:
Այցի ավարտին հյուրերը եղան նաև բուհի թանգարանում և ծանոթացան համալսարանի պատմությանն ու ժամանակագրությանը: