Աֆղանստանում ձնահյուսի զոհ է դարձել մոտ 300 մարդ (տեսանյութ)
Աֆղանստանում ձնահյուսի հետևանքով զոհվել է մոտ 300 մարդ, կան հարյուրավոր տուժածներ: Ամենից շատ տուժել է լեռնային Փանջշեր գավառը: Որոշ շրջաններ անանցանելի են: Սնունդ և առաջին անհրաժեշտության իրեր աղետի գոտի են հասցվում ուղղաթիռներով:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին հետաձգել է այցն Իրան և անձամբ է վերահսկում իրավիճակը: Չնայած Աֆղանստանի հետ լարված հարաբերություններին` Պակիստանը օգնություն է առաջարկել աֆղանցիներին: