211652_close_icon
views-count2804 դիտում article-date 14:05 11-01-2017

2016թ. դեկտեմբերի 1-31-ը «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով ստացվել է ավելի քան 1600 հեռախոսազանգ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հանձնարարությամբ նախարարությունում խիստ հսկողություն է իրականացվում հանձնարարականների, նախարարություն մուտքագրված գրությունների, քաղաքացիների դիմումների կատարման ժամկետների, ինչպես նաև նախարարության «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով քաղաքացիների բարձրացրած խնդիրների լուծման նկատմամբ: 2016թ. դեկտեմբերի 1-31-ը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով ստացվել է 1623 հեռախոսազանգ: Իրականությանը չհամապատասխանող ահազանգ և մարդասիրական մոտեցում Մեկ ահազանգ ստացվել է Երևան-Սևան ավտոճանապարհի մերկասառույցի մաքրման և դժվարանցանելիության վերաբերյալ: «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի ՃՊ և ՇՄ բաժնի պետը սպառիչ պատասխանել է ձմեռային պահպանման և շահագործման աշխատանքների առանձնահատկությունների վերաբերյալ քաղաքացուն հետաքրքրող հարցերին: Նույնաբնույթ ևս մեկ ահազանգ ստացվել է Ստեփանավան քաղաքից դուրս եկող ճանապարհի մերկասառույցի և դժվարանցանելիության վերաբերյալ: Ահազանգն ստանալուն պես «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի ՃՊ և ՇՄ բաժնի պետը հեռախոսային կապ է հաստատել քաղաքացու նշած մեքենայի վարորդի հետ: Պարզվել է, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը: Այդ պահին նշված ավտոճանապարհը եղել է ամբողջովին բաց և անցանելի, իսկ մեքենան եղել է տեխնիկապես անսարք վիճակում և ամառային անվադողերով: Այդուհանդերձ ճանապարհն սպասարկող կազմակերպությունը մարդասիրական մոտեցում է ցուցաբերել և մեքենան քարշակով տեղափոխել է մինչև ոլորանների վերջը: Նշված առիթն օգտագործելով՝ մեկ անգամ ևս վարորդներին հորդորում ենք միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներով երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և ապահովել մեքենաների տեխնիկապես սարքին վիճակը: Եվս մեկ քաղաքացի ահազանգել է ճանապարհային նախազգուշացնող նշանների բացակայության վերաբերյալ: Ահազանգն ստանալուն պես ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչությանը տրվել է համապատասխան հանձնարարական, հարցում է կատարվել համապատասխան կապալառու կազմակերպությանը և այդ մասին տեղյակ է պահվել քաղաքացուն: Մյուս ահազանգը վերաբերվել է առցանց գնումներ կատարելու խնդրին: Ահազանգն ստանալուն պես համապատասխան հարցում է կատարվել «Հայփոստ» ՓԲ ընկերությանը և այդ մասին տեղյակ է պահվել քաղաքացուն: Սպառիչ պատասխանվել է հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի վերաբերյալ քաղաքացիների 119 հարցերին 119 հեռախոսազանգ ստացվել է հեռուստատեսային ընդունիչ սարքերի համալրման, հեռուստաալիքների ընդունման որակի բարելավման, հեռուստատեսության և ռադիոհաղորդիչ ցանցի վերաբերյալ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի մասնագետների կողմից նշված բոլոր հեռախոսազանգերին պատշաճ կերպով տրվել են պարզաբանումներ և խորհրդատվություն: Շուրջ 1500 քաղաքացու օպերատիվ տեղեկատվություն է տրամադրվել ճանապարհների վիճակի վերաբերյալ Նույն ժամանակահատվածում «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու հեռախոսահամարով ճանապարհների վիճակի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվել շուրջ 1500 քաղաքացու: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ այն քաղաքացիները, ովքեր կգտնվեն ճանապարհին և անհրաժեշտ պահին ինտերնետ կապի հնարավորություն չեն ունենա, ճանապարհների անցանելիության մասին ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն կարող են ստանալ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: Ճանապարհների ձմեռային սպասարկման շրջանում հեռախոսահամարը գործելու է շուրջօրյա: Նախարարության մի շարք ստորաբաժանումներ շարունակում են աշխատել հատուկ ռեժիմով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը և համապատասխան ստորաբաժանումները շարունակում են աշխատել հատուկ ռեժիմով: Նախարարության պաշտոնական կայքում օրվա ընթացքում պարբերաբար լրատվություն է տրամադրվում Հայաստանի Հանրապետության միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության վիճակի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր