211652_close_icon

Բելգորոդում հարբած տղամարդը առյուծի զոհ է դարձել

views-count2283 դիտում article-date 17:42 02-03-2015
Բելգորոդի կենդանաբանական այգում հարբած տղամարդը առյուծի զոհ է դարձել: Նրա մարմինը էգ առյուծի վանդակի հարեւանությամբ հայտնաբերել են այգու աշխատակիցները եւ ոստիկանություն դիմել: Նախնական տվյալներով՝ 1962 թվականին ծնված տղամարդը, ալկոհոլի ազդեցության ներքո, անցել է երկաթե ճաղավանդակի վրայով եւ առյուծի վանդակին մոտեցել: Գիշատիչը նրան վնասվածքներ է պատճառել, որոնց հետեւանքով էլ տղամարդը տեղում մահացել է:

Նմանատիպ նյութեր