211652_close_icon
views-count1842 դիտում article-date 14:46 01-03-2015

Նոր նշանակումներ՝ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունում

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպս. Աբրահամյանի առաջնորդությամբ Զինված ուժերում բարեխղճորեն իրենց ծառայությունը կատարած հինգ հոգևորականներ վերադարձան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ շարունակելու իրենց սպասավորությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անդաստանում՝ ի շինություն և ի բարօրություն Հայ Եկեղեցու և Հայոց Հայրենիքի: Վեհափառ Հայրապետի օրհնությամբ յոթը հոգևորականներ նշանակվեցին ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության սպասավորների շարքերում շարունակելու իրենց հոգևոր ծառայությունը: Նրանք են՝ 1. Ատոմ սարկավագ Ղարագյոզյան 2. Հովհաննես սարկավագ Գալստյան 3. Գևորգ սարկավագ Միրզոյան 4. Գոռ սարկավագ Գյուրջյան 5. Սևակ սարկավագ Սարիբեկյան 6. Միքայել սարկավագ Մարգարյան 7. Գարեգին սարկավագ Սողոմոնյան Իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին վերադարձած հոգեւորականներն են՝ 1. Տ. Տաթև քահանա Տերտերյան 2. Տ. Շնորհք քահանա Շահինյան 3. Սարգիս սարկավագ Գալամդարյանը 4. Կարեն սարկավագ Թորոսյան 5. Գրիշա սարկավագ Պետրոսյան Նյութը պատրաստեց ՀՀ ՊՆ N զորամասի հոգևոր սպասավոր՝ Վոլոդյա սարկավագ Նաջարյանը

Նմանատիպ նյութեր