Թուրքին տուգանել են՝ կնոջը չսիրելու համար
Թուրքիայի դատարանի որոշմամբ՝ մի տղամարդ իր կնոջը պետք է տուգանք վճարի՝ նրա հանդեպ «էմոցիոնալ բռնություն» գործադրելու համար:
Տղամարդը քանիցս ասել է կնոջը, որ չի սիրում նրան: Ամուսինները փոխադարձ վիրավորանքների պատճառով միաժամանակ դիմել էին դատարան՝ միմյանից դրամական փոխհատուցում պահանջելու նպատակով, գրում է Daily Sabah-ը:
Կինը դատարանում հայտնել է, որ ամուսինն օրերով իրեն մենակ է թողել եւ հոգ չի տարել իր մասին: Կնոջ խոսքով՝ «դու իրավունք չոնես խոսել, ես քեզ չեմ սիրում» խոսքերն իրեն էմոցիոնալ մեծ ցավ են պատճառել: