Մոսկվայում ավտոբուսի անիվ է պայթել. կա զոհ
                        Մոսկվայում ավտոբուսի անիվի պայթյունի հետեւանքով մեկ մարդ  է մահացել: Դեպքը տեղի է ունեցել 3-րդ Մագիստրալի փողոցում: 
Դեռեւս անհայտ պատճառներով, Mercedes-Benz մակնիշի ավտոբուսի հետեւի անիվներից մեկը պայթել է, իսկ անցորդը կանգնած է եղել ավտոբուսի մոտ: Նա մահացել է գանգուղեղային վնասվածքից: Դեպքի հանգամանքները քննվում են:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

