Դոնեցկում ավտոբուսի մեջ ական է պայթել
                        Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում ականանետի թիրախում է հայտնվել մի ավտոբուս, որում պայթած ականը 10 ուղեւորի մահվան պատճառ է դարձել:  
Եւս 13 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել: Նախնական տեղեկություններով՝ ականանետը գործի են դրել Դոկուչաեւսկի ուժայինները, որոնք, սակայն, հերքում են տեղեկությունը: 
Մեկ այլ տվյալներով՝ Դոնեցկում կրկին ականի պայթյունի հետեւանքով 6 մարդ է զոհվել, իսկ 20-ը վիրավորվել է:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

