Մահացել է ամենատարեց կին-բարմենը
Մեծ Բրիտանիայում 101 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց կին-բարմենը՝ Դոլլի Սեվիլլը: Նա բարմենություն է արել ավելի քան 74 տարի:
1940 թ. նա սկսել է աշխատել Անգլիայի կենտրոնում գտնվող Red Lion Hotel-ում: «Սկզբում կարծում էի, որ անհանգստանալու եմ, նյարդայնանալու եւ չեմ կարողանալու մարդկանց մանրը ճիշտ վերադարձնել, բայց հետո սովորեցի եւ աշխատանքս ինձ դուր եկավ»,-մի առիթով ասել է Դոլլին:
Նա երբեք չի մտածել թոշակի անցնելու մասին եւ չնայած պատկառելի տարիքին՝ շարունակել է աշխատել: