ՌԴ քննչական կոմիտեն հերքել է Բ. Նեմցովին սպանողների մեքենան գտնելու մասին լուրը
Ռուսաստանի քննչական կոմիտեն հերքել է ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկատվությունը, թե գտնվել է այն մեքենան, որից կրակել էին ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին:
ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը խնդրել է զգուշությամբ մոտենալ այդ տեղեկատվությանը հետաքննության ընթացքում, որը որպես կանոն ապատեղեկատվություն է, և երբեմն էլ նաև սադրանք:
Նա նաև նշել է, որ մեքենայի մասին, ինչպես նաև որևէ հավաստի տեղեկատվություն կարող է հաղորդվել միայն պաշտոնական աղբյուրից՝ այսինքն քննչական կոմիտեյից, ում ներքո էլ գտնվում է այս քրեական գործը: Ըստ նրա՝ քննչական կոմիտեն արդեն լրատվամիջոցներին բավական տեղեկատվություն հայտնել է:
Նշենք, որ «РЕН-ТВ» հեռուստաընկերությունը և Interfax գործակալությունը տեղեկություն էին հայտնել, որ Արբատում գտնվել է «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենա, որով կարող էին հանցագործները հեռանալ դեպքի վայրից: