Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
[b]Դժվարանցանելի է Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհը:
Վանաձոր- Ալավերդի ավտոճանապարհը միակողմանի անցանելի է:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով[/b]:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: