Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում փետրվարի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին` հյուսիս-արևելյան` 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, բացառությամբ արևելյան շրջանների, կբարձրանա 2-4 աստիճանով, մարտի 1-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով:
Երևանում փետրվարի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-4-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, կա թույլ տեղումների հավանականություն: