1548 դիտում
08:06 28-02-2015
Տրանսֆերտների մասով իրականությունը երկու անգամ ավելի վատն է, քան կանխատեսել էր ԿԲ-ն. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ այս տարվա հունվարին Հայաստան ուղարկված մասնավոր ոչ առևտրային փոխանցումների ծավալի (զուտ ներհոսքը) կազմել է 37 միլիոն դոլար: Անցած տարվա հունվարի համեմատ՝ այս ցուցանիշը նվազել է ավելի քան 50%-ով:
Այն, որ մասնավոր տրանսֆերտները նվազելու էին, դժվար չէր կանխատեսել: Բայց այն, որ նվազումը կլինի այսպիսի չափերի, նույնիսկ ամենահոռետեսական գնահատականներում չէր նշվում: ՀՀ սահմաններից դուրս ապրող և աշխատող մեր հայրենակիցների Հայաստան ուղարկած գումարները հսկայական ազդեցություն են թողնում մեր սոցիալ-տնտեսական վիճակի վրա: Մասնավոր տրանսֆերտների տարեկան ծավալը համեմատելի է ՀՀ պետական բյուջեի հետ, և հայաստանյան տասնյակ և նույնիսկ հարյուր հազարավոր ընտանիքների ապրուստի միակ միջոցն է։ Տրանսֆերտների այսպիսի նվազումը հանգեցնում է այդ ընտանիքների աղքատացմանը, նվազեցնում բնակչության գնողունակ պահանջարկը:
ՀՀ կենտրոնականն բանկի կանխատեսումների համաձայն, մասնավոր տրանսֆերտների ծավալը պետք է նվազեր միայն 30%-ով, և ԿԲ-ն իր դրամավարկային քաղաքականությունը կառուցել է հենց այսպիսի սպասումների վրա: Հունվարի ցուցանիշը ցույց է տալիս, որ իրականությունը երկու անգամ ավելի վատն է, քան ԿԲ-ն կանխատեսել էր:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1084 դիտում
11:08 02-06-2015
ՌԴ-ից եկած մասնավոր տրանսֆերտների ծավալը կրճատվել է ավելի քան երկու անգամ. ՀԺ
4468 դիտում
11:17 31-08-2014
Երբ նկարն ավելի հետաքրքիր է, քան իրականությունը. ֆոտոշարք
1096 դիտում
09:43 03-03-2023
Տրանսֆերտների թիվը 2,5 անգամ աճել է․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1048 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1276 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»