211652_close_icon

Դպրոցական առարկայական օլիմպիադա՝ Տավուշում

views-count1754 դիտում article-date 22:32 27-02-2015
Ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ Տավուշի մարզում դեռևս դեկտեմբեր-հունվար ամիսներին մեկնարկել և կազմակերպվել են առարկայական դպրոցական օլիմպիադաները: Ինչպես հայտնի է, ամեն տարի դրանք արդեն ավանդաբար անցկացվում են 4 փուլով՝ դպրոցական, տարածքային, մարզային և հանրապետական: Օլիմպիադան անցկացվում է 16 առարկայից՝ նպատակ ունենալով նպաստել ուսումնական առարկաների նկատմամբ սովորողների հետաքրքրությունների զարգացմանը: Սկսած փետրվարի 21-ից մինչև մարտի 9-ը մարզում ընթացքի մեջ է դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլը: Դրանք արդեն կայացել են մաթեմատիկա, ռուսաց լեզու, հայոց լեզու, քիմիա, պատմություն առարկաներից: Այս փուլի հաղթողները կպարգևատրվեն մարզպետարանի կողմից և համապատասխան միավորներ ապահովելու դեպքում կշարունակեն պայքարը հանրապետական փուլում: Իսկ հանրապետական փուլը, որ համարվում է պետական նշանակության միջոցառում, կկազմակերպվի ու կվերահսկվի ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից: Այն կմեկնարկի մարտի 15-ին և կավարտվի մայիս ամսին:

Նմանատիպ նյութեր