ԵԱՀԿ-ն քննադատել է Ուկրաինայի կողմից ռուս լրագրողների հավատարմագրման գործընթացի կասեցումը
ԵԱՀԿ-ում ԶԼՄ-ների ազատության հարցով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը խիստ քննադատության է արժանացրել Ուկրիանայի իշխանություններին շուրջ 100 ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրումը Ուկրաինայում դադարեցնելու համար, հաղորդում է rosbalt.ru-ն:
«Այս հարցումթափանցիկության բացակայությունը տագնապ է ներշնչում: Իշխանությունը պետք է ամբողջովին պարզաբանի իր քայլերի պատճառները և ներկայացնի մեզ նշված ԶԼՄ-ների ցուցակը»,-ասել է ԵԱՀԿ ներկայացուցիչը: