«Ջերմ օջախ» էներգաարդյունավետ ծրագիրը` Տավուշի մարզում
Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքապետարանում Ազգային հիփոթեքային ընկերությունը և KPC կոնսորցիումը կազմակերպել էին միջոցառում` նվիրված «Ջերմ օջախ» էներգաարդյունավետ ծրագրի ներկայացմանը:
Ծրագիրը նպատակ ունի հնարավորություն տալ ցածր ու միջին եկամուտ ունեցող ընտանիքներին իրականացնել բնակարանների վերանորոգում, բարելավել կենսապայմանները, նվազեցնել բնակարաններում էներգիայի ծախսը՝ արդյունքում խթանելով էներգախնայող բնակարանային ֆոնդի զարգացումը Հայաստանի քաղաքներում ու գյուղերում:
Մարզպետարանը կաջակցի, որպեսզի ծրագրի մասին իրազեկվեն նաև հեռավոր համայնքների բնակիչները: