Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները կբարելավեն, եթե հարգվեն Ռուսաստանի շահերը. Պեսկով
Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունները կկարգավորվեն միայն այն դեպքում, եթե Արևմուտքը հարգի Ռուսաստանի ազգային շահերը, CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Rosbalt-ը:
«Միակ բանը, որ մենք ցանկանում ենք, այն է, որ մեր ազգային շահերին, մեր սուվերեն իրավունքներին ու սուվերեն շահերին վերաբերվեն հարգանքով: Երբ դա տեղի ունենա, այն ժամանակ միջազգային հարաբերություններում վերածնունդ կլինի»,-ընդգծել է Պեսկովը:
Վերջինիս խոսքով՝ Ուկրաինայում տեղի է ունեցել շահերի լուրջ բախում, իսկ Ռուսաստանը զբաղեցրել է շատ ազնիվ, բաց և բավայանին ամուր դիրքորոշում Եվրամայդանի և նրան հաջորդող իրադարձությունների հանդեպ: