1159 դիտում
19:47 11-12-2023
ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չեն և պետք է հարգվեն. Կիպրոսի ԱԳ նախարար
ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպել է Կիպրոսի Հանրապետության արտգործնախարար Կոնստանտինոս Կոմբոսը: Փոխանցում է Tert.am-ը։
«Ուրախ եմ հանդիպել Հայաստանի արտգործնախարարի հետ: Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չեն և պետք է հարգվեն:
Կիպրոսը ողջունում է Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարությունը ռազմագերիների փոխանակման, երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքի և վստահության միջոցառումների ամրապնդման մասին։
Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Հարավային Կովկասում կենսունակ և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին»,- գրել է արտգործնախարար Կոնստանտինոս Կոմբոսը X-ի իր միկրոբլոգում։

Նմանատիպ նյութեր
1039 դիտում
19:47 21-07-2023
Չինաստանը սատարում է ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը. ՉԺՀ ԱԳ փոխնախարար
Այս բաժնից
1573 դիտում
15:12 23-01-2025
Դավիթ Բաբայանը խցում մենակ չէ. նրա հետ ևս 2 հայ կա
670 դիտում
14:56 23-01-2025
2 արջ վերադարձվել է վայրի բնություն (տեսանյութ)