ՀՀ ԱԻՆ Հիդրոմետի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները կբարելավեն անգլերենի իմացությունը
Մեկնարկել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության աշխատակիցների անգլերեն լեզվի եռամսյա ծրագիր, որի ընթացքում Հիդրոմետի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ կբարելավեն անգլերենի իմացությունը:
Մարդկային ռեսուրսների կատարելագործումը կարևոր է Հիդրոմետի հետագա զարգացումն ապահովելու համար, իսկ օտար լեզվի իմացությունը հնարավորություն կտա ունենալու ավելի արդյունավետ միջազգային համագործակցություն, ինչպես նաև հաղորդակից լինելու հիդրոօդերևութաբանության ոլորտում միջազգային առաջադեմ փորձին:
Նշենք, որ Հիդրոմետ ծառայության արդիականացումը ՀՀ ԱԻ նախարարության գերակա խնդիրներից է:
Համաշխարհային Բանկի աջակցությամբ արդեն կազմվել է ճանապարհային քարտեզ, որի իրականացումը պահանջելու է միջազգային դոնոր կազմակերպությունների, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության և այլ պետությունների նմանատիպ ծառայությունների հետ ակտիվ համագործակցություն, որին օտար լեզվի վարժ տիրապետումը ևս կնպաստի: