Հրշեջ-փրկարարները բացել են փակ դուռը
Փետրվարի 25-ին, ժամը 18.42-ին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Փետրվարի 25-ին, ժամը 17.46-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գորկի փողոցի թիվ 102 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: