211652_close_icon
views-count1753 դիտում article-date 13:34 25-02-2015

Հրշեջ-փրկարարները բացել են փակ դուռը

Փետրվարի 25-ին, ժամը 10.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 14 շենքի 42-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակում՝ հատակին, ընկած է եղել Ս. Ա.-ն (ծնվ. 1929թ.), ում հրշեջ-փրկարարները և շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր