211652_close_icon
views-count1666 դիտում article-date 10:09 25-02-2015

Խորհրդարանի աշխատակիցների շրջանում կրկին իրավիճակը լարվել է. նրանց միայն մի մասն է պարգևավճարներ ստացել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ խորհրդարանի աշխատակիցների շրջանում կրկին իրավիճակը լարվել է, քանի որ Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը որոշել է նրանց միայն մի մասին պարգևավճարներ տալ: Ըստ թերթի տեղեկությունների՝ ամեն տարի Աժ բոլոր աշխատակիցները, առանց բացառության, տարվա սկզբին և կեսին հավելավճարներ են ստացել։ Սակայն Հրայր Թովմասյանն այս հարցում էլ որոշել է «էքսկլյուզիվ» լինել և խորհրդարանի տեխնիկայի սպասարկողներին, հավաքարարներին և այլոց հավելավճարներ չի տրվել: Փոխարենն աշխատակազմի ղեկավարի տեղակալները և մնացած ղեկավար կազմն ամբողջությամբ հավելավճարները ստացել են։ Աժ հասարակայնության հետ կաաերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը թերթի հետ զրույցում հետևյալ կերպ է մեկնաբանել տեղի ունեցածը. «Դրանք պարտադիր բնույթ չեն կրում, դա պարգևատրման ձև է, այս դեպքում օրենքի համաձայն պարգևատրվել են պետական ծառայողները, հիմա թե ում ինչքան են պարգևատրել, դա արդեն որոշում է ղեկավարը: Դա արդեն ստացվում է՝ ինչի են նրան մեդալ տվել, ինձ չեն տվել, չափորոշիչներն այդ դեպքում ընտրվում են օրենքով սահմանված կարգով»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր