1273 դիտում
21:14 24-02-2015
Կայացավ Տավուշի մարզի ընթացիկ տարվա առաջին մարզխորհրդի նիստը
Փետրվարի 24-ին տեղի ունեցավ Տավուշի մարզխորհրդի 2015 թ. առաջին նիստը, որին մասնակցում էին ՀՀ ՏԿԱՒ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, նախարարության փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, տարբեր համայնքների ղեկավարներ, ավագանու անդամներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։
Խոսելով 2014 թ. մարզում կատարած աշխատանքների մասին, մարզպետ Հ. Աբովյանը հատկապես կարևորեց նախորդ տարում ՀՀ կառավարության կողմից ընդունած այն որոշումները, որոնց համաձայն արտոնություններ տրվեցին սահմանամերձ համայնքներին: Ինչպես հայտնի է՝ հանրապետության 32 սահմանամերձ համայնքներից 24-ը գտնվում են Տավուշի մարզում: «Տրված հարկային արտոնություններն արդեն շոշափելի արդյունք են ապահովում։ Օրինակ, Բերդում շուտով կսկսվեն «Տավուշ-տեքստիլ» արտադրամասի հիմնման աշխատանքները: Այն 2 տարվա ընթացքում նախատեսում է 2000 աշխատատեղ ունենալ՝ բացելով նաև փոքրիկ արտադրամասեր գյուղական համայնքներում»:
Մարզպետը ներկայացրեց նաև ՀՀ պետական բյուջեի միջոցներով մի շարք համայնքներում իրականացրած պաշտպանիչ աշխատանքները, հրատապ ծրագրերի շրջանակներում Վազաշեն-Պառավաքար, Դիլիջանում դեպի միջազգային դպրոց տանող, Կողբի, ինչպես նաև միջհամայնքային այլ ճանապարհների հիմնանորոգումը, Այգեձորի ջրատարի կառուցումը:
Նմանատիպ նյութեր
1357 դիտում
19:19 13-02-2015
Կայացել է Արմավիրի մարզխորհրդի առաջին նիստը
2421 դիտում
18:59 05-04-2018
Տեղի է ունեցել Շիրակի մարզխորհրդի 2018 թվականի անդրանիկ նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
868 դիտում
18:00 03-04-2024
Շիրակի մարզպետի գլխավորությամբ Մարալիկում տեղի է ունեցել մարզխորհրդի արտագնա նիստը
Այս բաժնից
1390 դիտում
10:15 05-01-2025
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է՝ ինչում է մեղադրվում ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը
931 դիտում
09:57 05-01-2025
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց
1240 դիտում
21:22 04-01-2025
Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները