1360 դիտում
19:19 13-02-2015
Կայացել է Արմավիրի մարզխորհրդի առաջին նիստը
Փետրվարի 13-ին տեղի ունեցավ Արմավիրի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը, որին մասնակցում էին ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Սերգեյ Ազարյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արա Պետրոսյանը, մարզի բոլոր համայնքների ղեկավարները և այլոք:
Մարզպետ Ա. Ղահրամանյանը ներկայացրեց Արմավիրի մարզպետարանի 2014 թ. գործունենության և մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին հաշվետվությունը: Հաշվետվությունն ընդգրկում էր մարզպետարանի գործունեության կազմակերպման ընդհանուր, տարածքային կառավարման ու համայնքային, ֆինանսական, արդյունաբերական, ՓՄՁ-ների, առևտրի, քաղաքաշինական, տրանսպորտի, ճանապարհաշինական, գյուղատնտեսական, առողջապահական, կրթական և այլ հարցերում առկա ձեռքբերումներն ու բացթողումները:
Ձեռքբերումների շարքում մարզպետն առանձնացրեց մասնավորապես մարզի արդյունաբերության ոլորտում առկա առաջընթացը, որտեղ մեծ ներդրում են ունեցել «ՄԱՊ» ՓԲԸ, Վանանդի «Նոյան» պտուղ-բանջարեղենի վերամշակման գործարանը և Բաղրամյանի թռչնաբուծական ֆաբրիկան: Ա. Ղահրամանյանի խոսքով մարզում շոշափելի առաջընթաց է գրանցվել նաև առողջապահության բնագավառում, որտեղ, սակայն, դեռևս մեծ աշխատանք կա իրականացնելու: «Կարող ենք արձանագրել, որ Արմավիրի բժշկական կենտրոնը բավական բարվոք վիճակում է, մինչդեռ Վաղարշապատի ծննդատունն այնքան անմխիթար է, որ ծննդաբերելու համար քաղաքի բնակիչները հասնում են Երևան: Նշեմ նաև, որ Չեխիայի Հանրապետության հետ համատեղ Արմավիրի բժշկական կենտրոնին կից շուտով կկառուցվի դիագնոստիկ կենտրոն», - եզրափակեց մարզպետը:
Նմանատիպ նյութեր
1273 դիտում
21:14 24-02-2015
Կայացավ Տավուշի մարզի ընթացիկ տարվա առաջին մարզխորհրդի նիստը
2138 դիտում
23:54 23-10-2019
Նախարար Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ
2421 դիտում
18:59 05-04-2018
Տեղի է ունեցել Շիրակի մարզխորհրդի 2018 թվականի անդրանիկ նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1333 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
760 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին