Տեր Երվանդ քահանա Բաբայանին օգնություն է անհրաժեշտ
Շատերը չեն ճանաչում Տեր Երվանդ քահանա Բաբայանին: Ծնունդով արարատցի հոգևորականը, իր քահանայագործության ուղին ստանձնելով, խոնարհաբար ծառայել է հեռավոր Սյունիքի մարզի Դարբաս համայնքում, ինչից հետո պատրաստակամությամբ ստանձնել է Ներքին Դվին համայնքի հոգևոր հովվությունը` շունչ հաղորդելով գյուղի Սուրբ Հարություն եկեղեցու համայնքային կյանքին:
Մինչ օրս Տեր Երվանդը ջանասիրաբար ծառայում է այդ փոքր գյուղի համայնքին: Բոլոր նրանք, ովքեր գալիս են նրանից օրհնություն ստանալու, խորհուրդ հարցնելու, կամ ինչ-որ հանգամանքներում քիչ թե շատ առնչություն են ունենում նրա հետ, նրան բնութագրում են որպես բարի, անկեղծ, անմիջական և շփվող անձնավորություն, սակայն շատերը չգիտեն նրա վիշտը, մտահոգությունը և երազանքները…
Տեր Երվանդի դուստրը` Հասմիկը, ծնվել է 2010թ-ին` թթվածնային քաղցով, որը տարիների ընթացքում պատճառ է դարձել քայլելու և խոսելու հետ կապված խնդիրների:
Լիարժեք ապաքինումը իրականում դեռ շատ հեռու է… Անհրաժեշտ է բուժումը շարունակել արտերկրում: Այս երազանքը իրականացնելու համար անհրաժեշտ 60.000 եվրոն քահանայի ընտանիքի համար անհասանելի գումար է: Բուժման ծախսերը հոգալու նպատակով «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ում բացվել են հաշվեհամարներ: ՀՀ տարածքից փոխանցումներ կատարելու համար անհրաժեշտ տվյալները.
220014400158958 RUR - ՌԴ Ռուբլի
220014400331002 EUR - Եվրո
220014401966001 USD - ԱՄՆ Դոլար
220013234483000 AMD - ՀՀ դրամ
Ստացողի անուն, ազգանուն` Սայադ Բաբայան
Այլ տեղեկություններ ստանալու և առաջարկների համար` կարող եք զանգահարել Տեր Երվանդ քահանա Բաբայանին`
+(374) 095. 50-61-62