Նիգերիայի հյուսիս-արևելյան շրջանում գտնվող Պոտիսկում քաղաքում հարձակում է եղել ավտոբուսի վրա, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել:
Ըստ տեղեկությունների՝ ավտոբուսի կայարանում պայթյուն է եղել:
Ականատեսները պատմել են, որ ավտոբուսը պայթել է այն ժամանակ, երբ ուղևորները նոր էին նստել: Այն պետք է ուղևորվեր Կանո քաղաք:
Դեպքի և կատարվածի պատասխանատուների մասին այլ տեղեկություն չի հաղորդվում: