43 պատգամավոր չի ներկայացել ԱԺ այսօրվա նիստին. ԲՀԿ-ն շարունակում է բոյկոտը
ԱԺ-ի այսօրվա` փետրվարի 24-ի նիստին 131 պատգամավորներից ներկա էին 88-ը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ քվորումն ապահովված է եւ նիստը սկսեց:
Հիշեցնենք, որ երեկ ԲՀԿ-ական պատգամավորները բոյկոտեցին ԱԺ նիստը և լքեցին դահլիճը: Սակայն մինչ այդ ելույթով հանդես եկավ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և հայտարարեց, որ կուսակցությունը շուտով հստակ պարզաբանում կտա հանրությանն այն մասին, թե առաջիկա օրերին ինչ քայլերի են դիմելու, ինչպես նաև իրենց գործընկերներին կներկայացնի այդ քայլերի հերթականությունը, ինչից հետո ԲՀԿ-ական պատգամավորներն առանց հավելյալ մեկնաբանությունների հեռացել էին դահլիճից: