Թբիլիսիում այսօր կմեկնարկի միջուկային անվտանգության հարցերով միջազգային համաժողովը
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Courtyard Marriott հյուրանոցում այսօր կմեկնարկի միջուկային և ճառագայթային անվտանգության հարցերին նվիրված միջազգային համաժողով:
Ինչպես հաղորդում է Georgia Online-ը, համաժողովին քննարկվելու են հետևյալ թեմաները՝ միջազգային անվտանգություն՝ գլոբալ և տարածաշրջանային ասպեկտներ, միջուկային սպառնալիքին հակազդելու ազգային միջոցառումներ, միջուկային ոլորտի քաղաքականությունը և ինստիտուտները:
Համաժողովը կազմակերպել է Վրաստանի ԱԳ, ՆԳ նախարարությունները և պաշտպանության ու անվտանգության քաղաքացիական խորհուրդը՝ Շվեդիայի ճառագայթային անվտանգության գործակալության, Մեծ Բրիտանիայի էներգետիկայի և կլիմայական փոփոխությունների վարչության և ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսական աջակցությամբ:
Համաժողովոին կմասնակցեն փորձագետներ և պաշտոնատար անձինք՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Էստոնիայից, Լատվիայից, Շվեդիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Մեծ Բրիտանիայից, Եգիպտոսից, Ռումինիայից, Հորդանանից, Իսրայելից, Ադրբեջանից: Իսկ մայիսին Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում տեղի կունենա Միջուկային զենքի չտարածման պայմանագրին նվիրված խորհրդաժողով: