1626 դիտում
21:45 27-11-2018
Երևանում կմեկնարկի Խոշտանգումների կանխարգելման ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի 10-ամյա գործունեությանը նվիրված միջազգային համաժողովը
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 9:30-ից, Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Արարատ» սրահում կմեկնարկի Խոշտանգումների կանխարգելման ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի 10-ամյա գործունեությանը նվիրված միջազգային համաժողով:Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել շուրջ 50 երկրներից ու միջազգային կազմակերպություններից:
Համաժողովը նպատակ ունի ներկայացնել հայաստանյան Կանխարգելման ազգային մեխանիզմի տասնամյա գործունեության ձեռքբերումներն ու փորձը, ինչպես նաև քննարկել մարտահրավերները, որոնց բախվում են աշխարհի երկրների կանխարգելման ազգային մեխանիզմները: Միջոցառումը կստեղծի փորձի փոխանակման հարթակ տարբեր երկրներից ժամանած մարդու իրավունքների ազգային հաստատությունների, կանխարգելման ազգային մեխանիզմների, ինչպես նաև ոլորտի տեղական և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների մասնակցությամբ։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը, ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեիԵվրոպայի տարածաշրջանային թիմի ղեկավար տիկին Մարի Ամոսը և այլք:
Համաժողովին ներկա կլինեն նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և այլք։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
313 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
919 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
505 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում