Կտրուկ նվազել է Աբովյան-Երևան երթուղին սպասարկող անվճար ավտոբուսների թիվը. Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է, որ քաղաքական հայտնի զարգացումներից հետո ԲՀԿ նախագահի հետքայլերը հաջորդում են մեկը մյուսին։ Նա հրաժարվում է անգամ իր բարեգործական նախաձեռնություններից: Թերթի տեղեկություններով՝ մի քանի օր է արդեն, ինչ կտրուկ նվազել է Աբովյան-Երևան երթուղին սպասարկող անվճար ավտոբուսների թիվը, որոնք սկսել էին գործել խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։