Մարգվելաշվիլին Պորոշենկոյին հրավիրել է Վրաստան
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվլին Ուկրաինայի նախագահի հետ հանդիպման ժամանակ Պյոտր Պորոշենկոյին հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Թբիլիսի:
«Իհարկե ես այդ առաջարկն արել եմ այն նկատառումով, որ նախագահ Պորոշենկոն Վրաստան գա այն ժամանակ, երբ դրությունն Ուկրաինայում թույլ տա դա անել, երբ այնտեղ խաղաղություն կլինի»,-ասել է Գ. Մարգվելաշվիլին:
Մարգվելաշվիլին եվրոպական երկրների առաջնորդների և Ուկրաինայի նախագահի հետ մասնակցել է Ուկրաինայում անցյալ տարի բողոքի ակցիաների ժամանակ մահացածների հիշատակին նվիրված հիշատակի արարողությանը:
Վրաստանի նախագահի մամլո ծառայությունից հայտնել են, որ երկու երկրների նախագահները նաև առանձին հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության հարցերը և Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը: