Օլանդը Պորոշենկոյին հրավիրել է Նորմանդիա
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ՈՒկրաինայի ընտրված նախագահ Պյոտր Պորոշենկոյին հունիսի 6-ին հրավիրել է մասնակցելու Նորմանդիայում դաշնակից զորքերի ստեղծման 70-ամյակին, հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ Օլանդը նույն միջոցառմանն էր հրավիրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որին ի պատասխան վերջինս հայտնել էր, որ հնարավոր է այցելի և առանձին հանդիպում ունենա Օլանդի հետ: