Իսլամիստների սպառնալիքները լուրջ են. ԱՄՆ նախարար
                        ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարար Ջեխ Ջոնսոնը հայտնել է, որ ինքն ամենայն լրջությամբ է մոտենում  ծագումով Սոմալիից իսլամիստական  «Աշ-Շաբաբ» խմբավորման՝ ԱՄՆ-ի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի առևտրի կենտրոններում ահաբեկչություններ իրականացնելու  սպառնալիքները:
Նա նաև ասել է, որ խմբավորումների կողմից սպառնալիքները էվոլյուցիայի  են ենթարկվել. այժմ նրանք հույս ունեն տարբեր երկրներում գտնվող անհատների վրա, ովքեր միայնակ պետք է իրականացնեն այդ հարձակումները:
Սպառնալիքի վտանգից դրդված՝ Մինեսոտա նահանգում, ուր սոմալիական մեծ համայնք  է ապրում, Mall of America խոշոր առևտրի կենտրոնի անվտանգության միջոցները խստացվել են:
Հիշեցնենք, որ «Աշ-Շաբաբ» խմբավորումը 2013թ-ին Քենիայի մայրաքաղաք Նաիրոբիում՝ Westgate առևտրի կենտրոնում, ահաբեկչական հարձակում էր գործել, ինչի արդյունքում 60 մարդ էր զոհվել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

