Ալպերում ձնահոսքի հետեւանքով զբոսաշրջիկներ են մահացել
Ալպերում ձնահոսքի հետեւանքով իտալացի 3 զբոսաշրջիկներ են մահացել: Եւս 2 զբոսաշրջիկ վնասվածքներ է ստացել, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր:
Ոստիկանության տվյալներով՝ մահացածները լեռնագնացությամբ են զբաղվել:
Հիշեցնենք, որ հունվարին ֆրանսիական Ալպերում ձնահոսքի հետեւանքով 6 լեռնագնաց էր մահացել: Նրանց մարմինները գտել էին 2,5 հազար մետր բարձրության վրա: