Աֆղանստանում ձնահոսքի հետեւանքով մահացածների թիվը հասել է 283-ի
Աֆղանստանի հյուսիս արևելքում մի քանի օր առաջ տեղի ունեցած ձնահոսքի հետևանքով զոհերի թիվը հասել է 283-ի:
Նախկինում հաղորդվել էր, որ զոհվածների թիվն ավելի քան 260 է: Ավելի քան 143 մարդ վնասվածքներ է ստացել: Փլուզվել և վնասվել է 1248 տուն: Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին՝ մի քանի օր տևած ձյան տեղումներից հետո, աֆղանական մի քանի լեռնային գյուղեր անցել էին ձնահոսքի տակ:
Փակվել էին դեպի գյուղեր տանող ճանապարհները՝ այդպիսով խոչընդոտելով փրկարարների աշխատանքներին: