Շվեյցարիայում ձնահոսքի հետեւանքով լեռնադահուկորդներ են մահացել
Շվեյցարիայի հարավ-արեւելքում ձնահոսքի հետեւանքով 4 լեռնադահուկորդ է մահացել: Ոստիկանության տվյալներով, Վիլան սարից «պոկված» ձնահոսքի տակ է անցել 7 լեռնադահուկորդներից բաղկացած խումբը:
Փրկարարները գտել են միայն 3-ի մարմինները: Մյուս 4 վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը մահացել է: