Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Էվերեստ լեռան ստորոտին առաջացած ձնահյուսի զոհերի թիվը հասել է 17-ի: Ավելի վաղ հաղորդվել էր 8 զոհի մասին: Մոտ 60 մարդ էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:
Նրանց աղետի գոտուց տեղափոխել են ուղղաթիռների օգնությամբ: Նախորդ տարի էր Էվերեստում նույն աղետի պատճառով 16 մարդ էր մահացել:
Հարյուրավոր լեռնագնացներ ձյան շրջափակման մեջ են մնացել, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Փրկարարական աշխատանքները շարունակվում են: