211652_close_icon

Շվեդ լրագրողն ազատվել է գերությունից

views-count1760 դիտում article-date 16:47 22-02-2015
Սիրիայի կառավարական զորքերը գերությունից ազատել են շվեդ լրագրող Իոկիմա Մեդիանային, որին մեկ շաբաթ իրենց մոտ էին պահել: Լրագրողը հայտնել է, որ չնայած հոգնածությանը, ամեն ինչ կարգին է: Նրա տեղեկացմամբ՝ իրեն եւ թարգմանիչներին ձերբակալել էին անցակետերից մեկում, հարցաքննել եւ մեկ շաբաթ փակի տակ պահել, ընդ որում՝ վատ պայմաններում: Լրագրողը նշել է, որ զինվորականներն իրեն կասկածանքով են մոտեցել, սակայն բռնություններ չեն կիրառել: Այժմ լրագրողը Սիրիայի հյուսիսային քաղաքներից մեկում է եւ պատրաստվում է հայրենիք ժամանել:

Նմանատիպ նյութեր