Ֆրանսիացի լրագրողն ահաբեկիչ ձևանալով՝ 3 ամիս «Իսլամական պետության» ճամբարում նկարահանումներ է արել
Ֆրանսիացի լրագրող Սայիդ Ռամզին ԻՊ-ի անդամ ձևանալով՝ հայտնվել է ահաբեկչական կազմակերպության ճամբարներից մեկում և շուրջ 3 ամիս գաղտնի նկարահանել այդ ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները և ահաբեկիչների առօրյան, հաղորդում է Telerama-ն:
Նշվում է, որ այսկերպ Ռամզին օգնել է Canal+ հեռուստաընկերության կողմից նկարահանվող «Ալլահի զինվորները» վավերագրական ֆիլմի նկարահանումներին:
Telerama-ին տված հարցազրույցում նա ասել է, որ եկել է այն համոզման, որ ահաբեկիչներից շատերը պատրանքներով են ապրում և շատ դեպքերում նույնիսկ պատրաստ չեն ահաբեկչություններ իրականցնելուն:
Նրա տվյալներով՝ ահաբեկիչները հիմնականում օգվում են Telegram-ի մեսինջերից: Բացի այդ, ահաբեկիչները շատ մեծ դժվարությամբ են վստահում անծանոթներին: Նրանցից շատերը պարանոիդով են տառապում, սակայն, հենց որ կասկածները ցրվում են, նրանք անմիջապես «ընդունում են իրենց ընտանիք»:
Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա այսօր: