211652_close_icon
views-count26325 դիտում article-date 09:16 08-10-2020

Ամերիկացի լրագրողն արբանյակային լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված են Գանջայի օդանավակայանում գտնվող թուրքական F-16 կործանիչները. Tert.am

New York Times-ի լրագրող-վերլուծաբան Քրիստիան Տրիբերտը արբանյակային լոսւանկարներ է հրապարակել, որոնք ստացվել են հոկտեմբերի 3-ին Planetlabs խոշորագույն արբանյակային ցանցի կողմից: Ըստ Տրիբերտի՝ լուսանկարում պատկերված են Գանջայի օդանավակայանում տեղակայված առնվազն 2 F-16 կործանիչներ, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/08/images/3416324?fbclid=IwAR3LjJH2LJWEiwj75UHBeuPxrhRtHwxdcEgUbtCzxj1qCRJs28LxBAPB_xI&__cf_chl_jschl_tk__=7517924a95e424391a73493a93d56833b6d6ad01-1602133718-0-AX4SL_LDP-lji1-H4WFlRd6XNPWX05_1fJj5KQ4A4fP8I_LPbIpLW8RK8H_vB5PDKhXqWMyQTWjGHZ6MIr7dxIszC24AVAdatss3PkGfLq_I5Hyqw-FRwGpHafmn_IbM0_HKIwAwswfZlrDw2CFbYwEUIG2v9eA3Da3aUcfBxwL3agiOPfpmxn6qvOFrl-_rh8dekmweKa8CDmKBfXkEbeKIXpOi9E8e-dPhJmdbQvYzlbQqlpHi_x0eTgYYS-XdFTpv7Fn8zMXkEiGJhEaOwQvFP3McQNAZLACIKKErsyFUb5LV8An8NrTP_6Cky9F0G0apuRmEblLqjqWZFjpNpb7S7f2VuO4o_z6wthKmwWUEEtVUomwiJgmpPwnOJXFBSwBnXBkfRQIBbQDzCja9h8WUyuH7ZyWarQYvxJuDPIQTyAvcc13PNs93w6iDfKvCl8FD8Zschx_AtSW-NphL_K4]Tert.am[/url]-ը։ «Կործանիչները, կարծես թե, գործարկվում են Թուրքական օդուժի կողմից CN-235 բեռնատար օդանավերի հետ միասին: Մենք համեմատել ենք դրանց չափսերն ու վիզուալ բնութագրիչները (թևերի տեսքը, գույնը և այլն) ադրբեջանական օդուժին պատկանող ինքնաթիռների տեսականու հետ (ՄիԳ-21, ՄիԳ-29, Սու-25, Լ-39): Թուրքական F-16-ներն ամենից շատ են համընկնում»,- գրել է լրագրողը լուսանկարներին կից: «F-16-երի առկայությունն ապացուցում է խոշորագույն ուժի՝ Թուրքիայի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում վերսկսված հակամարտությանը: Թուրքիայի կողմից աջակցություն ստացող սիրիացի վարձկաններն արդեն իսկ կռվում են ադրբեջանական զորքերի կողքին»,- հավելել է Տրիբերտը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 7-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 3710-3730 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 331 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր