211652_close_icon

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

views-count1589 դիտում article-date 10:32 22-02-2015
ՀՀ տրասպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին` ժամը 10:00-ի դրությամբ, Լաչինում ձյուն է տեղում: Գորիսից դեպի Սիսիան տանող միջպետական ավտոճանապարհին թույլ քամի է: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր